Ադրբեջանցիների հետ հնարավոր է համերաշխ ապրել․ քաղաքացի

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 17:53 21-04-2023
Ազգային ժողովում երեկ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը հայտարարեց, որ ո՛չ Ադրբեջանի ժողովրդի և ո՛չ էլ ադրբեջանական պետության հետ խնդիր չունի։

Oragir.News-ը մայրաքաղաքում քաղաքացիներից մեկից հարցրեց՝ արդյո՞ք ինքը խնդիր ունի Ադրբեջանի հետ։ «Անձամբ ես Ադրբեջաի հետ ոչ մի խնդիր չունեմ, մեր ժողովուրդը, մեր պետությունն ունի։

Բոլոր պետություններն էլ ժամանակին կռվել են, տարածքներ են գրավել, ազատագրել են, հետո պայմանագիր կնքել, իհարկե հնարավոր է»,-ասաց քաղաքացին։ Նրա խոսքով՝ նախորդ իշխանության ժամանակ Հայաստանը չի հզորացել, ամեն ինչ թալանել տարել են, իսկ ներկա իշխանությունը թալնով չի զբաղվում։

Մանրամասները՝ տեսանյութում։