Արամ Նիկոլյանի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը Ֆեյսբուքի իր էջում գրել է․
Արամ Նիկոլյանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին
1. Արամ Նիկոլյանի գործով քրեական վարույթ չի նախաձեռնվել՝ հանցակազմի բացակայությաբ,
2. Արամ Նիկոլյանին աշխատանքից չեն ազատել, այլ միայն ոստիկանական միջամտությամբ չեն թողնում մուտք գործել Հ1-ի շենք,
3. Դրոշ այրելու համար Արամ Նիկոլյանը գումար չի ստացել, այդ կեղծ լուրը տարածում է «Հայկական ժամանակը», որի դեմ զրպարտություն տարածելու համար հայցադիմում է ներկայացվում,
4. Արամ Նիկոլյանին արգելվում է մուտք գործել գրադարան և բոլոր ոստիկանական պահակակետեր ունեցող հիմնարկներ՝ ոստիկանության ղեկավարության ցուցումով:
Սա սեփական երկրում անձնական հետապնդման, խոսքի ազատության բիրտ արգելման և ճնշումների ցցուն օրինակներ են:
Հ.գ. Կարևորը Արամ Նիկոլյանի դուխը տեղն է և այս ամեն ինչի վրա պարոն Նիկոլյանը լայն ժպտում է»:
Ավելի վաղ ադրբեջանական ԶԼՄ-ները հաղորդել էին, որ Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Արամ Նիկոլյանի նկատմամբ։