Ո՛չ թմրամիջոցներին, ո՛չ կոռուպցիային․ մի լուսանկարի պատմություն
copy image url

Ո՛չ թմրամիջոցներին, ո՛չ կոռուպցիային․ մի լուսանկարի պատմություն

Սպորտ 2 տարի առաջ - 17:03 19-04-2023
1988 թվականին կայացել է Միշել Պլատինիի հրաժեշտի խորհրդանշական հանդիպումը, որին մասնակցել են համաշխարհային աստղեր։

Աշխարհի հավաքականի կազմում խաղին մասնակցել է նաև Դիեգո Մարադոնան։ Հանդիպումից առաջ Մարադոնան և Պլատինին համատեղ լուսանկարվել են։



Հատկանշական է, որ Մարադոնայի շապիկին գրված է «ո՛չ թմրանյութերին», իսկ Պլատինիի շապիկին՝ «ո՛չ կոռուպցիային»։

Տարիներ անց Միշել Պլատինին մեղադրվեց կոռուպցիոն գործարքների մեջ, երբ ՈւԵՖԱ-ի նախագահ էր, իսկ Մարադոնան տառապում էր թմրամիջոցների կախվածությունից․․․

Ամենից շատ դիտված