Տեղական ծխախոտը թանկացել է 50-ից 200 դրամով. ՏՄՊՊՀ-ն լուռ է
copy image url

Տեղական ծխախոտը թանկացել է 50-ից 200 դրամով. ՏՄՊՊՀ-ն լուռ է

Ներքին 2 տարի առաջ - 13:20 19-04-2023
Տեղական արտադրանքի ծխախոտի գները բարձրացել են։ Նույն ծխախոտը տարբեր խանութներում տաբեր գների է։

Բանն այն է, որ հիմնական սպառողներն օգտվում են տեղական արտադրանքից, քանի որ և՛ որակյալ է, և՛ մատչելի, բայց արի ու տես, որ թանկացումների հերթը նաև հասավ տեղական ծխախոտներին։

Հասկանալու և համեմատելու համար ծխախաոտի նախկին ու ներկա գները՝ մի քանի խանութներում շրջեցինք։

Նախ, գնապիտակների վրա ձեռագիր տարբերակով փոխված էին թանկացածների թվերը, ի տարբերություն ոչ տեղականի։



Օրինակ՝ հայկական «Աղթամար» ծխախաոտը, որն ունի մի քանի տեսակ, թանկացել է 100-200 դրամով, նախկին 500-400 դրամից՝ դառնալով 600 700 դրամ։ Կամ Գլորիա տեսակը՝ 550- 600 դրամ։

Oragir.News-ը փորձեց կապ հաստատել ՏՄՊՊՀ-ի հետ՝ պարզելու, թե ինչով է պայմանավորված նման թանկացումները, սակայն մեր զանգերն այնդպես էլ անպատասխան մնացին։

Ամենից շատ դիտված