Ստեղծվել է Գրիգորի Խաչատուրովի իրավունքների հանրային պաշտպանության նախաձեռնություն
copy image url

Ստեղծվել է Գրիգորի Խաչատուրովի իրավունքների հանրային պաշտպանության նախաձեռնություն

Ներքին 2 տարի առաջ - 17:56 16-04-2023

Ստեղծվել է Գրիգորի Խաչատուրովի իրավունքների հանրային պաշտպանության նախաձեռնություն, հայտնում է ԱԱԾ պահեստազորի սպաների միություն ՀԿ-ն։

Նախաձեռնությունը կազմված է 12 անդամից, այդ թվում` Տավուշի թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Բագրատ Սրբազան Գալստանյանը, ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Դավիթ Ամալյանը, Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, ըմբշամարտիկ Արսեն Ջուլֆալակյանը և այլք։

«Հանրային պաշտպանության նախաձեռնությունը կոչով դիմում է ՀՀ քաղաքացիներին, մտավորականությանը, զինվորականներին, հասարակական և քաղաքական գործիչներին, արտերկրում բնակվող մեր հայրենակիցներին պահանջել օրվա իշխանություններից դադարեցնել գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ քրեական հետապնդումը»,- նշված է հաղորդագրության մեջ։