Նոր Գեղի գյուղի սպանդանոցում հրդեհ է բռնկվել
copy image url

Նոր Գեղի գյուղի սպանդանոցում հրդեհ է բռնկվել

Ներքին 2 տարի առաջ - 15:03 15-04-2023
Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ապրիլի 14-ին ժամը 22:25-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Նոր Գեղի գյուղում գտնվող գործող սպանդանոցում:

Ինչպես տեղեկանում է Փրկարար ծառայության տարածած հաղորդագրությունից, հրդեհը բռնկվել է Երևանյան փողոցում գտնվող սպանդանոցում (մոտ 600 քմ)․ այրվում են պլաստմասսե արկղեր (մոտ 200 քմ)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։26-ին, մարվել՝ ապրիլի 15-ին ժամը 00։14-ին։ Այրվել են փետուրով լցված 70 պարկ, 30 արկղ և 3 խմ աղբ։

Ամենից շատ դիտված