Արևմտյան երկրները ձգտում են երկարաձգել Ուկրաինայում ընթացող պատերազմը. Իրանի ԱԳՆ խոսնակ
copy image url

Արևմտյան երկրները ձգտում են երկարաձգել Ուկրաինայում ընթացող պատերազմը. Իրանի ԱԳՆ խոսնակ

Արտաքին 2 տարի առաջ - 20:45 13-04-2023
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանին հայտարարել է, որ արևմտյան երկրները ձգտում են երկարաձգել Ուկրաինայում ընթացող ռազմական գործողությունները։

Ինչպես փոխանցում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը, այս մասին Քանաանին գրառում է կատարել իր թվիթերյան պաշտոնական էջում՝ մեկնաբանելով Politico պարբերականի այն պնդումները, թե Իրանը վառելիքի արտադրության համար հիմնական բաղադրիչների մատակարարման շուրջ բանակցություններ է վարում Ռուսաստանի և Չինաստանի հետ։

Քանաանին ընդգծել է, որ արևմտյան երկրները, նման տեղեկություններ տարածելով, ցանկանում են ուշադրությունը շեղել Ուկրաինային մատակարարվող նորագույն սպառազինության թեմայից։ «Նման անհարմար լուրերի հրապարակումը շարունակելու նպատակն է ուշադրությունը շեղել Ուկրաինային արևմտյան նորագույն զենքի մատակարարումից, որպեսզի հասնեն իրենց ռազմավարական նպատակներին՝ երկարացնելով պատերազմն այս երկրում», - գրել է իրանցի դիվանագետը։

Հիշեցնենք, որ իրանական կողմը ամենաբարձր մակարդակով բազմիցս հերքել է Ռուսաստանին սպառազինություն մատակարարելու վերաբերյալ պնդումները՝ նշելով, որ աջակցում է պատերազմի շուտափույթ դադարեցմանը և պատերազմող կողմերից որևիցե մեկի սպառազինություն չի մատակարարում։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
14:47 Ինչպես Հիսուսը խաչվեց, բայց հարություն առավ, այնպես էլ Արցախը հարություն կառնի
13:00 Քանի էս ընդդիմությունն է, Նիկոլը 2026-ին էլ կընտրվի. հարցում Գյումրիում

Ձեզ գուցե հետաքրքրի