Վիրավոր զինծառայողներից մեկի վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ
copy image url

Վիրավոր զինծառայողներից մեկի վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ

Ներքին 2 տարի առաջ - 15:48 13-04-2023
Ապրիլի 11-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով վիրավորում ստացած 6 զինծառայողներ բուժման ընթացքում ունենք դրական տեղաշարժ։ Այս մասին Oragir.News-ին հայտնում են Պաշտպանության նախարարությունից։

«6 զինծառայողներից 4-ի վիճակը այս պահին գնահատվում է բավարար, մեկինը՝ միջին ծանրության և մեկինը՝ դեռևս ծայրահեղ ծանր»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։

Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին թշնամին կրակ էր բացել Տեղ գյուղի ուղղությամբ, որի պատճառով մենք ունեցանք զոհեր և վիրավորներ։

Ամենից շատ դիտված