Շտապօգնության տնօրենը չգիտի՝ ով է զանգել, բայց ինքը նրան կնախազգուշացնի
copy image url

Շտապօգնության տնօրենը չգիտի՝ ով է զանգել, բայց ինքը նրան կնախազգուշացնի

Ներքին Խոսք 2 տարի առաջ - 16:59 12-04-2023
Oragir.News-ը նախօրեին «Օրվա կադր» բաժնում հրապարակել էր լուսանկար, որտեղ երևում էր, որ շտապօգնության մեքենայի ապակին վնասված է և ապակու փոխարեն փակցված է պոլիէթիլենային տոպրակ՝ ինքնասոսնձվող ժապավենով:

Ավելի ուշ հայտնել էինք, որ խմբագրություն էր զանգել քաղաքացի, ով ներկայացավ բուժաշխատող, և սպառնաց լրատվական կայքին՝ պահանջելով հեռացնել հրապարակված լուսանկարն ու ներողություն խնդրել։

Oragir.News-ը կապվեց «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանի հետ, ով ասաց, որ տեղյակ է դեպքից, բայց թե ով է եղել խմբագրություն զանգահարողը՝ չգիտի․

«Ես անձամբ դրսից եմ ստացել այդ լիկը։ Շտապօգնության մեքենան վնասվել է քարից, ապակին կոտրվել է, ցելոֆանով փակել ենք, քանի որ մեքենան այդպես բաց այս եղանակին չէինք կարող թողնել։ Բացի դրանից, մեջը լիքը գույք կա, որը կարող է փչանալ։ Այսօր արդեն պետք է ապակին պատրաստ լիներ»,- ասաց Ստեփանյանը։

Նրա խոսքով ինքը չգիտի, թե ով է զանգել, սակայն քաղաքացու անունը լսելուց հետո ասաց, որ եթե չի սխալվում նման մարդ իրենց մոտ աշխատում է․ «Եթե ձեզ որևէ մեկը զանգահարել է, դա իմ նախաձեռնությամբ չի եղել, և երբևիցե նման երևույթ չի եղել։ Ես այդ ամենը կպարզեմ։ Ներողություն եմ խնդրում»,-ասաց նա։

Ամենից շատ դիտված