Ձեր ազգանունը կրող մեկ այլ անձ ասում էր, որ կոռուպցիան արմատախիլ է արված․ համակարծի՞ք եք․ Արմենուհի Կյուրեղյանը՝ Արամայիս Փաշինյանին

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 13:15 12-04-2023
«Պարո՛ն Փաշինյան, Եթե առկա է համակարգային կոռուպցիա, ապա հասարակության կյանքի ո՞ր ոլորտներում է դա ավելի ցցուն դրսևորված, իսկ եթե ՝ ոչ, մերժում եք համակարգային կոռուպցիայի դրսևորումը Հայաստանում, ապա ինչպե՞ս կմեկնաբանեք 2022 թ ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցի մեջ նշված փաստը, որ Հայաստանում առկա է համակարգային կոռուպցիա և թվարկված են ոլորտները»,-Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թկնածու Արամայիս Փաշինյանին հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը և շարունակեց․ «2018 թվականի հեղափոխությունից կարճ ժամանակ անց ձեր ազգանունը կրող մեկ այլ անձ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում համակարգային կոռուպցիան արմատախիլ է արված: Արդյո՞ք համարում եք, որ Հայաստանում համակարգային կոռուպցիան իրոք արմատախիլ է արված»։

Հանձնաժողովի անդամի թեկնածուն հայտնեց, որ հասարակության ընկալմամբ կոռուպցիա չկա Հայաստանում:

«Բայց ցավոք «կոռուպցիայի» սահմանումը շատ ավելի լայն է և պարզ կաշառքից բացի նաև կոռուպցիայի այլ տեսակներ կան, մասնավորապես՝ հովանավորչությունը, խնամի-ծանոթ-բարեկամությունը»,-հայտարարեց Արամայիս Փաշինյանը՝ կարծիք հայտնելով, որ այդ երևույթները նույնպես արմատացած են կառավարման համակարգում և դրանց դեմ հաջորդ փուլով պետք է պայքարե․ «Իսկ ընդհանուր առմամբ ես կարծում եմ, որ կոռուպցիայի ընկալման համաթիվը շատ ճշգրիտ ցույց է տալիս կոռուպցիայի, այդ թվում նաև համակարգային կոռուպցիայի փոփոխությունները»:

Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի թեկնածուն հայտնեց, որ հարցը քաղաքական է և ինքը գնահատականներ չի տա:

Ամենից շատ դիտված