ԱԺ-ում 1 րոպե լռությամբ հարգեցին Տեղում զոհված զինծառայողների հիշատակը

Ներքին 2 տարի առաջ - 10:24 12-04-2023
Այսօր՝ ապրիլի 12-ին, ԱԺ քառօրյայի հերթական նիստի մեկնարկին ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձավ երեկ ՀՀ Սյունիքի մարզում՝ Տեղ գյուղի տարածքում Ադրբեջանի ԶՈւ կողմից իրականացված սադրանքին․ «Ադրբեջանի ԶՈւ ներկայացուցիչները տեղակայման վայրի ճշգրտման պատրվակով մոտեցել են ինժեներական աշխատանքներ կատարող ՀՀ ԶՈւ ներկայացուցիչներին, սադրել, ապա տարբեր տրամաչափի զինատեսակներով կրակ վարել ՀՀ ԶՈւ ներկայացուցիչների և դիրքերի ուղղությամբ։

ՀՀ ԶՈւ-ն ձեռնարկել է անհրաժեշտ միջոցառումներ, վարել են անձնազոհ մարտ, թշնամուն պատճառել են զգալի վնասմեր, հակառակորդն ունի մեծաթիվ զոհեր և վւրավորներ։ Ցավոք, հայկական կողմը ևս ունի զոհեր և վիրավորներ, ունենք 4 զոհ և 6 վիրավոր»,- ասաց Ռուբինյանը՝ առաջարկելով մեկ րոպե լռությամբ հարգել 4 զոհերի նրանց հիշատակը։

Այնուհետ վարման կարգով ելույթ ունեցավ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը ու առաջարկեց ԱԺ հրավիրել Զինված ուժերի ղեկավար կազմին կամ իրավասու անձանց՝ պատգամավորների հետ քննարկում իրականացնելու համար։

Ռուբեն Ռուբինյանը հետաքրքրվեց՝ փա՞կ, թե՞ բաց քննարկում են առաջարկում կազմակերպել:
«Ձևաչափը կարևոր չէ, թեկուզ փակ, բայց, ըստ էության, հասկանալու իրավիճակը»,- պատասխանեց Արծվիկ Մինասյանը:

Ռուբեն Ռուբինյանն էլ հիշեցրեց, որ այսօր կառավարության հետ հարցուպատասխան է լինելու։
«Ղեկավարությունը այստեղ է լինելու այսօր, իսկ եթե փակ քննարկում եք ակնկալում, ապա ես պատրաստ եմ խոսել համապատասխան գերատեսչությունների հետ»,- ասաց Ռուբեն Ռուբինյանը։
Որոշում կայացվեց աշխատանքային կարգով քննարկել այս հարցը։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
22:30 Փաշինյանը լավատես է, դրա համար է վստահ, որ պատերազմ չի լինի․ հարցում