Ինչ ունենք, դա էլ կդնենք սեղանին, կարևորը ընտանիքի անդամների հետ լինենք. հարցում

Ներքին Խոսք Տեսանյութ 2 տարի առաջ - 17:25 08-04-2023
Այսօր Սուրբ Զատիկ է:

Ս. Հարության տոնին նախընթաց՝ երեկոյան եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Ս. Պատարագ, որով սկսվում են զատկական տոնակատարությունները:

Առավոտյան եկեղեցիներում կատարվում է ժամերգություն, Անդաստանի արարողություն, ապա մատուցվում տոնական Ս. Պատարագ:

Ս. Հարության տոնին հավատացյալները միմյանց ողջունում են «Քրիստոս Յարեաւ ի մեռելոց» ավետիսով, պատասխանում՝ «Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»:

Oragir.News-ը մայրաքաղաքում քաղաքացիներից հարցրեց՝ ինչպե՞ս են նշում Սուրբ Զատիկը։

«Ինչ ունենք, դա էլ կդնենք սեղանին, կարևորը ընտանիքի անդամների հետ լինենք»,- ասաց քաղաքացիներից մեկը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված