Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը նորեկ կունենա
copy image url

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը նորեկ կունենա

Սպորտ 2 տարի առաջ - 16:17 08-04-2023
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականում նոր ֆուտբոլիստ հանդես կգա։

Սլովակիայի «Դուբնիցայի» ֆուտբոլիստ Էդուարդ Բագրինցևը հայտնել է, որ ստացել է Հայաստանի Հանրապետության անձնագիր ու հանդես կգա Հայաստանի հավաքականում, հայտնում է Metaratings․ru-ն։

«Այսօր ինձ զանգահարեցին ՀՖՖ-ից և հայտնեցին, որ Հայաստանի անձնագիրս պատրաստ է։ Շուտով կստանամ այն և պատրաստ կլինեմ նորամուտիս։ Շատ ուրախ եմ, անհամբեր սպասում եմ այս պահին»,- ասել է 20-ամյա ֆուտբոլիստը։

Բագրինցևը Մոսկվայի ԲԿՄԱ-ի սան է։ Նրա ներկայիս թիմը հանդես է գալիս Սլովակիայի 2-րդ դիվիզիոնում։

Ամենից շատ դիտված