Կենդանաբանական այգին քանդում են, որ էլիտար թաղամաս սարքեն․ հարցում

Նրանց կարծիքով Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 21:59 05-04-2023
Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ ավագանու արտահերթ նիստի ժամանակ հայտնեց, որ Կենդանաբանական այգին տեղափոխելու և կենդանիներին ավելի լավ, ավելի բաց պայմաններում պահելու ծրագիր կա: Նրա խոսքով՝ ներկայիս կենդանաբանական այգու պայմանները թույլ չեն տալիս որևէ բան փոխել։

Oragir.News-ը մայրաքաղաքում քաղաքացիներից հարցրեց՝ կո՞ղմ են Կենդանաբանական այգին տեղափոխելու ծրագրին, թե՞ ոչ, և ըստ իրենց՝ ինչո՞ւ է Տիգրան Ավինյանը դա անում։

«Տիգրան Ավինյանը ինչ-որ բաներ է անում, որ ընտրություններում կարողանա ապահովել քաղաքապետի աթոռը»,-ասաց քաղաքացին։

Հիշեցնենք, որ Երևանի կենդանաբանական այգին կառուցվել է 1950 թվականին։ 2019 թվականի սկզբին կենդանաբանական այգին ուներ 125 տեսակի 720 կենդանի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված