Եթե սնայպերը ոլորանից խփի, կարող ա երեխայի կպնի․ լարված իրավիճակ Տեղ գյուղում

Ներքին Խոսք 2 տարի առաջ - 15:34 03-04-2023
Մի խումբ զոհված զինծառայողների ծնողներ և ազատամարտիկներ բողոքի խաղաղ ակցիայով գնացել էին Սյունիք։ Սյունիքից վերադարձել են նորություններով։

«Ուրբաթ օրը եղել ենք Տեղ գյուղի դիրքերում։ Մեր աչքերով տեսանք այն ամենը, ինչը որ այս թրքապաշտ կառավարությունը հերքում է և հերքում է պաշտոնապես»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց ազատամարտիկ Նարե Սոսեն։

Վաղ առավոտյան Նարե Սոսեն Տեղ գյուղից նորություններ է ստացել։ Մեզ հետ կիսվեց իր ունեցած բացառիկ տեղեկություններով․ «Տեղ գյուղի բնակիչներ, ձեր ցավը տանեմ, լավ եք արել։ Առավոտյան հավաքվել են գյուղապետարանում և համայնքի ղեկավարից պահանջել՝ ահազանգել իրենց ծանր վիճակի մասին։ Ասում են, որ չենք կարող գնալ մեր ցանքատարածքները։ Իրենց հողերը ցանել են ու հանկարծ պարզվել է, որ այլևս մշակել չեն կարող, քանի որ անցել է ադրբեջանցիների վերահսկողության տակ»։

Նարե Սոսեն զայրացած է և դիմում է գործող իշխանությանը․ «Առանց մի կրակոցի Իշխանասար ես տալիս։ Դրա տակից չես կարա դուրս գաս։ Հինգ կիլոմետր առաջ են եկել ու դու ասում ես՝ մի կիլոմետր են առաջ եկել։ Մեր պոստից մինչև գյուղի առաջին տունը 50 մետր է հեռավորությունը։ Այսինքն, եթե սնայպերը ոլորանից խփի, կարող ա երեխայի խփի։ Հասկանում եք՝ ի՞նչ եք անում․ սա էլ հո Հայաստանն է, հո Արցախը չի։

Դու չես հասկանում, որ քայլ առ քայլ թուրքն առաջ է գալիս։ Ասում ես՝ Շուշին թուրքերի ձեռքին է, բայց Շուշիի ոստիկանապետը աշխատավարձ է ստանում։ Այսինքն՝ ծառայո՞ւմ է թուրքին»,- ասում է ազատամարտիկը։

Նա կոչ ուղղեց հայ ժողովրդին և Տեղ գյուղի գյուղապետին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
13:35 Հատուկ և բացառիկ առաջարկներ Ակբա Լիզինգի կողմից
14:47 Ինչպես Հիսուսը խաչվեց, բայց հարություն առավ, այնպես էլ Արցախը հարություն կառնի
13:00 Քանի էս ընդդիմությունն է, Նիկոլը 2026-ին էլ կընտրվի. հարցում Գյումրիում
11:46 «Փող ուտելն» ինձ համար կարմիր գիծ է, դա նշանակում է դավաճանել ժողովրդին․ Շենգավիթի թաղապետ
12:37 Հայտնի են ավելի քան 100 հազար ռուս զինվորների անունները, որոնք զոհվել են ուկրաինական հակամարտությունում. BBC