Ուղիղ եթեր
Մհեր Սահակյանը փախնող տղա չի․ Հայկ Մամիջանյան
copy image url

Մհեր Սահակյանը փախնող տղա չի․ Հայկ Մամիջանյան

Ներքին 2 տարի առաջ - 16:15 31-03-2023
Միջադեպի մանրամասներից տեղյակ եմ, զրուցել եմ գործընկերներից՝ Արծվիկ Մինասյանի և Սեյրան Օհանյանի հետ։ Ըստ իմ տեղեկությունների՝ ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը առաջ է եկել Հայաստան խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի ուղղությամբ, որից հետո տեղի է ունեցել միջադեպը: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը՝ առաջարկելով մի արձանագրում անել․ «Երեկ Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածք մուտք են գործել Ադրբեջանի զինված ուժերը արդեն որերորդ անգամ: Երեկվա տեղի ունեցածի պատասխանն ուժայինների կողմից, որը ԱԱԾ-ի երեկվա անլուրջ հայտարարությունն է, և այսօրվա տեղի ունեցածի արձագանքը ոստիկանության կողմից, կարծում եմ՝ այն պատրաստակամությունը և այն ֆանատիզմը, որով ՔՊ-ականներին է փորձում պաշտպանել ուժային համակարգը, այդ նույն տրամաբանությամբ իրականացվեր ՀՀ սուվերեն տարածքների հանդեպ, մենք այս իրավիճակում չէինք լինի»,- նշեց Հայկ Մամիջանյանը:

Պատգամավորը նշեց, որ Վլադիմիր Վարդանյանը անհարգալից է խոսել Մհեր Սահակյանի և ընդդիմադիր պատգամավորների հետ։ Անդրադառնալով ՔՊ-ականների կողմից առաջ քաշվող տարբերակին, թե վերջինս ծեծել է Վլադիմիր Վարդանյանին, Մամիջանյանն ասաց․ «Ի՞նչ փախչելու մասին կարող է խոսք գնալ: Մհեր Սահակյանին ես վաղուց եմ ճանաչում, շատ տարբեր էքստրեմալ պայմաններում ենք հայտնվել դեռևս փողոցային պայքարի ժամանակ, ու Մհեր Սահակյանը փախնող տղա չի»:

Դիտարկմանը, որ միջադեպով փորձ է արվում ստվերել սահմանային լարվածությունը, պատգամավորն արձագանքեց. «Եթե իշխող խմբակցությունը նույնիսկ նման հաշվարկ ունի, դա անհեթեթ հաշվարկ է, որովհետև չի լինի մի հայ, որն այս միջադեպին ավելի շատ ուշադրություն կդարձնի, քան երեկվա տեղի ունեցածին և Հայաստանի և Արցախի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակին»:

Ամենից շատ դիտված

23:27 Աշոտիկը «տաշի» է գոռում, Փաշինյանի դուստրն ու աներձագը՝ պարը վայելում. ինչպես է անցնում Լևոն Մկրտչյանի հարսանիքը
21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
22:38 Որոշեցի, որ այլևս չեմ կարող ապրել․ Մարգարիտա Սիմոնյանի խոստովանությունը
22:57 Տավուշում 155 ուսուցչի ազատել են աշխատանքից, հիմա ուսուցիչներ են որոնում. Ոսկան Սարգսյան
14:00 Աննա Հակոբյանը քանդո՞ւմ է «հաջողակ» ընտանիքները․ հետաքրքիր գնացուցակի հետքերով
21:49 Գյումրիում ազգային երգ ու պարով են նշել Հիսուս Քրիստոսի Հարության տոնը
17:25 Սա ՀՀ իրավական պատմության մեջ նմանատիպ գործով 1-ին հաղթանակն է. փաստաբանը՝ Սոնա Աղեկյանի գործով վճռի մասին
20:45 Պամֆլետ. Ավինյանի փորձը՝ սակուրաշինություն, ԱՆԻՖաշինություն, քովիդաշինություն, համբալաշինություն
20:30 Գարիկ Կարապետյանը՝ Եվրոպայի չեմպիոն, Սիմոն Մարտիրոսյանը՝ փոխչեմպիոն
10:57 Այս գիշեր ահավոր ա եղել, ավելի շատ են կրակել, հայհոյանքներ են հնչեցրել հովիվների հասցեին․ Խնածախի բնակիչ