Մեկնարկել է հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը
copy image url

Մեկնարկել է հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը

Ներքին 2 տարի առաջ - 20:41 28-03-2023
Մարտի 28-ին ՊՆ վարչական համալիրում մեկնարկել է հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական՝ 16-րդ նիստը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարի «Ֆեյսբուք»-ի էջից:

«Բացելով նիստը և ողջունելով մասնակիցներին՝ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանն ընդգծել է երկկողմ ռազմատեխնիկական հարաբերությունների ամրապնդման ու զարգացման կարևորությունը:

Պաշտպանության նախարարի տեղակալը հույս է հայտնել, որ նիստի ընթացքում համագործակցության հեռանկարներին առնչվող արդյունավետ քննարկումներ կլինեն»,- ասված է գրառման մեջ։

Ամենից շատ դիտված