Մեղրի-Ագարակ ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել
copy image url

Մեղրի-Ագարակ ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել

Ներքին 2 տարի առաջ - 20:53 27-03-2023
Մարտի 27-ին՝ ժամը 18։59-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեղրի-Ագարակ ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա։ Այս մասին հայտնում են ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ փրկարարական ջոկատից և Ագարակի հենակետից մեկական մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:37-ին, մարվել՝ 19:54-ին: Այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենան. տուժածներ չկան։

Ամենից շատ դիտված