Ուղիղ եթեր
Իրանի արտգործնախարարը հայտնել է, որ առաջիկայում հանդիպում կունենա Ռուսաստանի արտգործնախարարի հետ
copy image url

Իրանի արտգործնախարարը հայտնել է, որ առաջիկայում հանդիպում կունենա Ռուսաստանի արտգործնախարարի հետ

Արտաքին 2 տարի առաջ - 15:30 27-03-2023
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ առաջիկայում հանդիպում կունենա Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Ինչպես փոխանցում է իրանական Meհr լրատվական գործակալությունը, այս մասին Աբդոլլահիանը գրառում է կատարել է իր թվիթերյան պաշտոնական էջում։

«Շուտով Մոսկվայում ես հանդիպում կունենամ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի հետ»,- գրել է նա։

Իրանի գլխավոր դիվանագետը մատնանշել է Ավստրիայի, Ավստրալիայի, Օմանի, Քաթարի, Քուվեյթի, Թուրքիայի, ԱՄԷ-ի, Շվեյցարիայի, Պակիստանի, Մալայզիայի, Սաուդյան Արաբիայի, Լիբիայի և Սիրիայի արտաքին գործերի նախարարների հետ ունեցած իր հեռախոսազրույցները։

Նա նաև մատնանշել է Ավստրիայի, Ավստրալիայի, Օմանի, Քաթարի, Քուվեյթի, Թուրքիայի, ԱՄԷ-ի, Շվեյցարիայի, Պակիստանի, Մալայզիայի, Սաուդյան Արաբիայի, Լիբիայի և Սիրիայի արտաքին գործերի նախարարների հետ իր հեռախոսազրույցները։ Նա հավելել է, որ Իրանի իշխանությունների կողմից հավասարակշռված արտաքին քաղաքականության և դինամիկ դիվանագիտության իրականացումը ճիշտ ուղու վրա։

Նշվում է, որ Իրանի ներկայիս վարչակազմը՝ նախագահ Էբրահիմ Ռաիսիի գլխավորությամբ, վարում է տարաձայնությունները շտկելու և հարևան, տարածաշրջանային, ինչպես նաև արտատարածաշրջանային պետությունների հետ հարաբերությունները զարգացնելու քաղաքականություն:

Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Աբդոլլահյանը մարտի 29-ին կայցելի Ռուսաստանի Դաշնություն և հանդիպում կունենա ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Իրանի արտաքին գործերի նախարարի այցը Ռուսաստան նախատեսված էր դեռևս այս տարվա հունվարի 17-ին, սակայն կողմերի համաձայնությամբ այն հետաձգվել էր։

Ամենից շատ դիտված

23:27 Աշոտիկը «տաշի» է գոռում, Փաշինյանի դուստրն ու աներձագը՝ պարը վայելում. ինչպես է անցնում Լևոն Մկրտչյանի հարսանիքը
21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:38 Որոշեցի, որ այլևս չեմ կարող ապրել․ Մարգարիտա Սիմոնյանի խոստովանությունը
13:35 Հատուկ և բացառիկ առաջարկներ Ակբա Լիզինգի կողմից
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
14:47 Ինչպես Հիսուսը խաչվեց, բայց հարություն առավ, այնպես էլ Արցախը հարություն կառնի
22:57 Տավուշում 155 ուսուցչի ազատել են աշխատանքից, հիմա ուսուցիչներ են որոնում. Ոսկան Սարգսյան