Երևանում Արթուր Աբրահամի անվան մարզահամալիր կկառուցվի
copy image url

Երևանում Արթուր Աբրահամի անվան մարզահամալիր կկառուցվի

Սպորտ 2 տարի առաջ - 15:33 23-03-2023
Կառավարությունը որոշել է որպես նվիրաբերություն ընդունել Երևանի Ներքին Չարբախում գտնվող «Սպորտի Աշխարհ» հիմնադրամի սեփականությունը հանդիսացող անշարժ գույքը և այն ամրացնել Պետական գույքի կառավարման կոմիտեին՝ Հայաստանում սպորտի զարգացման, մասնավորապես բռնցքամարտի զարգացման նպատակով Արթուր Աբրահամի անվան մարզահամալիր կառուցելու համար:

Նոր, ժամանակակից մարզահամալիրի կառուցումը տարածքում բնակվող երեխաների համար կստեղծի սպորտով զբաղվելու հնարավորություն:

Գործադիրը մեկ այլ որոշմամբ էլ վերաբաշխում է կատարել պետբյուջեում, փոփոխություններ նախկինում ընդունած որոշման մեջ՝ Երևանում կայանալիք ծանրամարտի մեծահասակների Եվրոպայի առաջնության պատշաճ կազմակերպման և անցկացման համար:

Միջոցառմանն ընդառաջ «Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիա» ՀԿ-ի և Եվրոպական ֆեդերացիայի հետ համատեղ քննարկումների արդյունքում հստակեցվել են որոշ ծախսեր։

Ըստ այդմ՝ նախատեսվում է լրացուցիչ 4 861.2 հազար դրամ տրամադրել Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիային:

Ամենից շատ դիտված