Վարչապետի պաշտոնը զբաղեցնողին զեկուցող դատախազ ունենք, մնում է ունենանք նաև ՄԻՊ պաշտոնն զբաղեցնող դատախազության աշխատակից
copy image url

Վարչապետի պաշտոնը զբաղեցնողին զեկուցող դատախազ ունենք, մնում է ունենանք նաև ՄԻՊ պաշտոնն զբաղեցնող դատախազության աշխատակից

Ներքին 2 տարի առաջ - 21:21 22-03-2023
«Մեր դաշինքն իր պաշտոնական կարծիքը կհայտնի ՄԻՊ թեկնածուի մասին նրա հետ հանդիպումից հետո»։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

«Բայց այս պահին կարևոր է արձանագրել, որ իշխող ուժի ներկայացրած թեկնածուն գործադիր իշխանությունից է՝ դատախազի օգնականն է։ Եթե մենք ունենք վարչապետի պաշտոնն զբաղեցնողին զեկուցող դատախազ, ապա կարող ենք ունենալ նաև մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնն զբաղեցնող դատախազության աշխատակից»,- ասաց պատգաավորը։

Այս առումով՝ Քրիստինե Վարդանյանը կոչ արեց չզարմանալ որևէ փաստից։

«Այս ամենը տեղավովում է բոոր ինստիտուտները զավթելու տրամաբանության մեջ։ Իրենց առաջադրած թեկնածուի անկախության կամ անաչառության մասին խոսելն անգամ ծիծաղելի է։ Այսօր ԱԺ-ում ծավալված քննարկումը դրա վառ օրինակն է։ Երբ փաստեր են ներկայացվում, թե ինչպես է Սահմանադրական դատարանի դատավորը նշանակվել օրենքի խախտումներով։ Պատասխանն էլ լինում է այն, որ ինչ ուզում է լինի, մեկ է, եթե անգամ զրկեք իրեն, մենք նորից բերեու և ընտրելու ենք։ Հետևապես, այս ամեն ինչը տեղավորվում է իրենց իշխանությունը պահպանելու հարցում ոչմիթիզական լինելու տրամաբանության մեջ»,- ասաց Oragir.News-ի զրուցակիցը։

Ամենից շատ դիտված