Դեռևս հայտնի չէ՝ Ադրբեջանը կմասնակցի Երևանում կայանալիք ծանրամարտի ԵԱ-ին, թե ոչ
copy image url

Դեռևս հայտնի չէ՝ Ադրբեջանը կմասնակցի Երևանում կայանալիք ծանրամարտի ԵԱ-ին, թե ոչ

Սպորտ 2 տարի առաջ - 15:12 16-03-2023
Ապրիլի 15-23-ը Երևանում կայանալու է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը։

Այսօրվա (մարտի 16) դրությամբ Ադրբեջանի մասնակցության մասով հստակություն չկա․

«Նախապես մենք հայտարարել ենք, որ պատրաստ ենք ապահովել յուրաքանչյուր երկրի մարզիկների անվտանգությունը, որոնք պատրաստ են Երևանում մասնակցել կայանալիք առաջնությանը»,- ասել է ԵԱ-ի կազմկոմիտեի ղեկավար Արայիկ Հարությունյանը:

«Մասնակցության հայտի վերջնաժամկետ սահմանված է այսօր՝ մարտի 16-ը` մինչև աշխատանքային օրվա ավարտ: Մենք կապահովենք մասնակիցների անվտանգությունը»,- հավելել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը: