24-ամյա աշխատակցի մահվան գործով դեռ պետք է պարզվի՝ շինարարությունում անվտանգության նորմերը պահպանվել են, թե ոչ
copy image url

24-ամյա աշխատակցի մահվան գործով դեռ պետք է պարզվի՝ շինարարությունում անվտանգության նորմերը պահպանվել են, թե ոչ

Ներքին 2 տարի առաջ - 21:27 15-03-2023
Երեկ ողբերգական դեպք էր տեղի ունեցել Մելիքյան 2/1 հասցեում, որտեղ կառուցվում է էլիտար բազմաբնակարանային շենք։ Վերամբարձ կռունկի ճոպանը կտրվել է, որի եղած երկաթյա շիթերը ընկել են Կոտայքի մարզի 24-ամյա բնակիչ Դավիթ Դավթյանի վրա, որը որպես բետոնագործ էր աշխատում։ Վերջինս տեղում մահացել է։

Այսօր Oragir.News-ը ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացավ, որ դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ։

«Այս դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ Քրեական օրենսգրքի 355-րդ մասի երկրորդ մասի հատկանիշներով»,- Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը:

«Նշանակված է դատաբժշկական փորձաքննություն, այս պահին իրականացվում է ակտիվ քննչական վարույթային գործողություններ կատարվածի հանգամանքները պարզելու համար։ Հիմնական քննության խնդիրներից մեկը շինարարության հետ կապված անվտանգության կանոնnերի պահպանվածության վիճակը պարզելն է լինելու, այդ նպատակով նախաքննության ընթացքում առաջիկայում այլ փոչրձաքննություններ ևս կնշանակվեն»,- ասաց Աբրահամյանը։