Ադրբեջանի նախագահը մեկնել է Թուրքիա. նախատեսվում է Ալիև-Էրդողան հանդիպում
copy image url

Ադրբեջանի նախագահը մեկնել է Թուրքիա. նախատեսվում է Ալիև-Էրդողան հանդիպում

Արտաքին 2 տարի առաջ - 20:00 15-03-2023
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր՝ մարտի 15-ին ժամանել է Թուրքիա։ Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ Ալիևի ինքնաթիռը վայրէջք է կատարել Անկարայի Էսենբողա օդանավակայանում։ Ադրբեջանի նախագահը մեկնել է Թուրքիա՝ Թյուրքալեզու պետությունների կազմակերպության առաջնորդների արտահերթ գագաթաժողովին մասնակցելու համար։

Թուրքական պետական TRT հեռուստաընկերության լրատվական ծառայությունը հայտնում է, որ Անկարայում կկայանա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։ Հանդիպման ընթացքում կողմերը կքննարկեն երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային հարցերը։

Հիշեցնենք, ինչպես ավելի վաղ տեղեկացրել է Oragir.News-ը, Ալիևը վերջին անգամ Թուրքիա էր մեկնել փետրվարի 25-ին՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ Բաքու կատարելիք այցից երկու օր առաջ։

Ամենից շատ դիտված