Մեր բանակը առաջադրանք ունի․ ՊՆ նախարարի խորհրդականը խորհուրդ է տալիս
copy image url

Մեր բանակը առաջադրանք ունի․ ՊՆ նախարարի խորհրդականը խորհուրդ է տալիս

Ներքին 2 տարի առաջ - 19:52 10-03-2023
«Լարվածությունը միշտ կա, բնականաբար թշնամին չի լռում։ Մենք բանակի խնդիր ունենք, բայց միշտ պատրաստ ենք։ Նոր բան չի թշնամու դիվերսիան, մենք քաղաքական առումով ինչքան հաջողություն ունենանք, ակտիվանալու են»,- Օragir․News-ի հետ զրույցում ասաց Հայաստանի պաշտպանության նախարարի խորհրդական, «Ապարան» ջոկատի հիմնադիրներից Ռազմիկ Պետրոսյանը։

Պետրոսյանը նկատում է, որ հակառակորդը ոգևորվել է վերջին հաջողություններով, բայց դա կարճ է տևելու․ «Մենք համարժեք պատասխանը կտանք, դրա համար ենք երեսուն տարի պայքարում։ Մենք միշտ ասել ենք, որ ներքին կայունությունը կփրկի մեզ։ Սադրանքը նրանց կողմից կա։ Մեր առաջ նույն վախկոտ թուրքն է, մենք էլ նույն հայն ենք»։

Ռազմիկ Պետրոսյանը ափսոսում է, որ մենք մեր հանդեպ հավատը կորցրել ենք։

Արցախի շրջափակմանը անդրադառնալով՝ Ռազմիկ Պետրոսյանը ասաց․ «Եթե մենք Հայաստանում ուժեղ լինենք, լինենք մեր զինվորի, մեր սպայի կողքին, մեր զինվորը ու սպան մեջքը կուղղեն, ապա մենք բոլոր խնդիրները կկարգավորենք։ Մենք դրան շատ մոտ ենք։ Մնում է ներսում վստահություն ու հավատ ունենանք։ Օտարասիրոթյունը պետք է հանենք մեր մեջից։ Մենք 90-ականների այդպես հաղթեցինք։ Մենք նույն ազգն ենք, նույն ձևով առաջ կշարժվենք»։

Ռազմիկ Պետրոսյանը ուզում է, որ անիմաստ կոչեր չհնչեն։ Նրա խոսքով՝ ամեն մեկը պետք է իրեն ազգի զինվոր համարի։ Ասում է՝ ռազմական գաղնիքները չեն բացահայտվում, բայց ուժը միշտ հաղթանակ է բերում։

Ամենից շատ դիտված