«Արցախ Գազը» օգտվում է առիթից ու խաբում սեփական ժողովրդին․ Սոֆյա Հովսեփյանի ահազանգը
copy image url

«Արցախ Գազը» օգտվում է առիթից ու խաբում սեփական ժողովրդին․ Սոֆյա Հովսեփյանի ահազանգը

Ներքին 2 տարի առաջ - 22:01 09-03-2023
«Ե՛վ դեկտեմբեր ամսին, և՛ հունվար ամսին գազի վարձավճարը չափազանցված էր։ Այն ժամանակ դեռ 4 օր էր անջատված, հասկանալի էր, հետո, երբ հոսանքներն էլ սկսեցին անջատել ժամերով, օրերով կարելի է ասել այդ ժամանակ գազը, եթե անգամ կար, միևնույնն է, շատ չէր օգտագործվում»։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց ՔՊ նախկին պատգամավոր, Արցախի սոցիալական զարգացման հիմնադրամի տնօրեն Սոֆյա Հովսեփյանը։

Նախկին պատգամավորի խոսքով՝ «Արցախ Գազ»-ի կողմից որևէ բացատրության չկա․ «Ասում են՝ ինչ ձեր հաշվիչի վրա գրված է, մենք դա էլ վերցրել ենք։ Հարցրել եմ՝ տրամաբանություն պետք է լինի, եթե չկա գազ, եթե տունը չի ջեռուցվել, ապա ինչպե՞ս եք այդքան թիվ գրում»,-ասաց նա։

Հովսեփյանը նշեց, որ երբ այդ խնդիրը բարձրաձայնել է, քանի որ դա միայն իր խնդիը չէ, այլ բոլոր բնակիչների, սակայն նրանց մեծ մասը չի միացել խնդիրը լուծելու պահանջին, քանի որ վախենում են անջատումներից։

«Մեզ առաջարկել են գնալ, դիմում գրել, որ գան, վերանայեն, բայց ես հրաժարվել եմ։ Եթե կան ինչ-որ տեխնիկական խնդիրներ, որոնք պատճառաբանում են, բնակիչը պարտավոր չէ կրել այդ պատասխանատվությունը։ Ես ինքս հրաժարվել եմ դիմում գրելուց և պահանջել եմ, որ գան ու իրենց «շիլան» լուծեն։ Հիմա ասել են, որ պետք է գան, անջատեն գազերը։ Այդ տարբերակով մարդկանց վախեցնում են, որ վճարում կատարեն։ Թող անջատեն»։

Մեր զրուցակցի խոսքով՝ աշխատանքի բերում այցելել է մի ընտանիքի, ովքեր ապրում են մեկ սենյակում․ «Մի փոքրիկ սենյակում են ապրում, երևի 30 քմ, միացնում են, մեկ հատ պլիտա է դրված, նրանց հոսանքը գրել են մոտավորապես 100․000 դրամ, ինչն անհնար է անգամ 24 ժամ միացնելու դեպքում, իսկ հիմա օրական 6 ժամ պարտադիր անջատում են»,-ասաց նա։

Ավելի ուշ Սոֆյա Հովսեփյանը տեղեկացրեց, որ տուն մտնելուն պես նկատել է, որ իր տան գազամատակակարումը դադարեցրել են։

Նշենք, որ ավելի վաղ Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ անդրադառնալով «Արցախ Գազ»-ին․ «Լավ, հիմա ումի՞ց ենք արդարություն պահանջում, թշնամու՞ց, որը օրերով Արցախը առանց գազի ու լույսի է թողնում, թե նաև պետք է պահանջենք «Արցախ Գազից», որը օգտվում է առիթից ու խաբում սեփական ժողովրդին ու մի հատ էլ վախեցնում անջատումով»։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
14:47 Ինչպես Հիսուսը խաչվեց, բայց հարություն առավ, այնպես էլ Արցախը հարություն կառնի
13:00 Քանի էս ընդդիմությունն է, Նիկոլը 2026-ին էլ կընտրվի. հարցում Գյումրիում