Հրդեհ Նալբանդյան գյուղում, այրվել են խաղողի վազեր, ջերմահարվել՝ մոտ 300 մրգատու ծառ
copy image url

Հրդեհ Նալբանդյան գյուղում, այրվել են խաղողի վազեր, ջերմահարվել՝ մոտ 300 մրգատու ծառ

Ներքին 2 տարի առաջ - 20:32 08-03-2023
Մարտի 8-ին, ժամը 16։36-ին քաղաքացին դիմել է Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն առ այն, որ Նալբանդյան գյուղի վարչական տարածքում այրվում է խոտածածկույթ:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:40-ին, մարվել՝ 18։52-ին։ Այրվել են մոտ 25 հա խոտածածկույթ, խաղողի վազեր և ջերմահարվել՝ մոտ 300 մրգատու ծառ։

Ամենից շատ դիտված