Շառլ Միշելը շատ է ցանկանում, որ Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդները կրկին հանդիպեն Բրյուսելում․ Կլաար
copy image url

Շառլ Միշելը շատ է ցանկանում, որ Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդները կրկին հանդիպեն Բրյուսելում․ Կլաար

Արտաքին Ներքին 2 տարի առաջ - 19:15 08-03-2023
Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հայտարարել է, որ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ցանկանում է կրկին եռակողմ հանդիպում անցկանցել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ։

«Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը շատ է ցանկանում, որ Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդները կրկին գան Բրյուսել։ Մի քանի շաբաթ առաջ նա հանդիպել է առաջնորդների հետ Մյունխենում։ Այժմ մենք սպասում ենք, որ առաջնորդները մոտ ապագայում կրկին կհանդիպեն Բրյուսելում»,- APA գործակալության հետ զրույցում ասել է Կլաարը։

«Մենք կարծում ենք, որ շատ կարևոր է, որ նրանք կանոնավոր կերպով հանդիպեն և աշխատեն կարևոր հարցերի առանցքի վրա: Ավելի կարևոր է նախագահ Ալիևի և վարչապետ Փաշինյանի ցանկությունը՝ հանդիպել, պայմանավորվածություններ ձեռք բերել և ապահովել խաղաղություն Հայաստանի և Ադրբեջանի միջև, ընդհանրապես Հարավային Կովկասում»,- հավելել է նա:

Ամենից շատ դիտված