Խոտ-Որոտան ճանապարհի մի հատված փլուզվել է. Սանոսյանը Սյունիքում է

Ներքին 2 տարի առաջ - 17:44 07-03-2023

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը երկօրյա աշխատանքային այցով գտնվում է Սյունիքի մարզում։

Նախարարը Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանի ուղեկցությամբ դիտարկել է Խոտ-Որոտան ավտոճանապարհի կառուցման ընթացքը։

ՏԿԵՆ-ից հայտնում են, որ նշված ճանապարհահատվածի մի մասում փլուզված հատված կա։ Ստեղծվել է աշխատանքային խումբ, որը պետք է պարզի փլուզման պատճառը և վերացնի այն։ Աշխատանքային խմբի անդամները նախարարի հետ տեղում քննարկել են հնարավոր լուծումները։

Որոտան-Խոտ 10.3 կմ երկարությամբ ավտոճանապարհի մյուս հատվածներում այս պահին կատարվում են հողային աշխատանքներ։

Նախարարը տեղում ծանոթացել է իրականացվող աշխատանքներին, զրուցել շինարարների հետ, տվել անհրաժեշտ հանձնարարականներ։

Ամենից շատ դիտված