Խախտումներ էսթետիկ բժշկությունում․ բոլորը վերցնում են ներարկիչը և սկսում ներարկումներ անել
copy image url

Խախտումներ էսթետիկ բժշկությունում․ բոլորը վերցնում են ներարկիչը և սկսում ներարկումներ անել

Ներքին 2 տարի առաջ - 20:16 06-03-2023
Միջազգային որակավորում ունեցող, պերմանենտ (տատու- խմբ․) մասնագետ Հասմիկ Վարդանյանը այսօր Oragir.News-ի հետ զրույցում խոսել է այն խնդիրներից, որոնց շատ հաճախ հանդիպում են աշխատանքի բերումով։

Մասնագետը ահազանդում է, որ վերջին շրջանում բոլորը սկսել են էսթետիկ բժշկությամբ զբաղվել, վերցնում են ներարկիչը, անկախ նրանից՝ ունեն ինֆորմացիա և գիտելիքներ այդ ամենի մասին, թե ոչ, հումք են ձեռք բերում և տարբեր վայրերում շուկայականից ցածր գներով սկսում ներարկումներ անել։ Մասնագետը նշում է նաև, որ հաճախորդների պակաս չեն ունենում, քանի որ շատերի համար կարևորն այն է, որ գինը մատչելի է, մնացածը չի հետաքրքրում։

Վարդանյանն Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ անձամբ ինքը ճանաչում է շատերին, ովքեր տարբեր վայրերում զբաղվում են այդ ամենով, բայց չցանկացավ անուն նշել։

«Դուք հաճախ կարող եք համացանցում տեսնել հայտարարություններ, որ էլոս անողը սկսել է ներարկումներ անել, բնականաբար, նա չի սովորել համալսարանում, որևէ կրթություն չունի, ու չգիտեմ ինչպես՝ որոշել է, որ կարող է ներարկումներ էլ անել, նույն մեր ոլորտի մասնագետներն էլ պերմանենտի մասնագետ, որը բժշկական կրթություն չի պահանջում, որևէ կապ չունի, հանկարծ մի օր սկսում է ներարկումներ անել»,- ասաց մեր զրուցակիցը։

Հարցրինք Վաչրդանյանից՝ ունի՞ տեղեկություն, ոլորտը որևէ ձևով չի՞ վերահսկվում։

Վարդանյանն արձագանքեց. «Ես լսել եմ, որ ինչ-որ լիցենզիա, բան են պահանջելու, ինչ-որ նոր օրենք կա և այլն, բայց չգիտեմ, թե որքանով է դա գործում, ինչ լսել եմ, դա եմ բարձրաձայնում, կոնկրետ մեր ոլորտը մինչ օրս որևէ կերպ չի վերահսկվել։ Իսկ կոսմետոլոգիականան բժշկական միջամտության ոլորտը՝ չգիտեմ, եթե նույնիսկ վերահսկվում է, ապա շատ վատ է վերահսկվում, որ ամեն երկրորդը վերցնում և բոտեքս է անում»։

Հարցրինք Վարդանյանից, թե շա՞տ է առնչվում նման խնդիր ունեցող հաճախորդների։

«Իհարկե լինում է, ես, նկատելով այդ խնդիրը, ուղղակի բարձրաձայնել եմ դա։ Ես ամեն օր աշխատում եմ հաճախորդների հետ և տեսնում եմ, թե ինչեր են արել մարդկանց դեմքին այդ «մասնագետները»»,-ասաց նա։

Հասկանալու համար, թե Վարդանյանի նշած խախտումների մասին նախարարությունում տեղյա՞կ են, ի՞նչ քայլեր են ձեռնարկում խնդրից խուսափելու համար, Oragir.News-ը կապվեց նաև Առողջապահության նախարարության հետ, որտեղից մեզ որևէ սպառիչ պատասխան չտվեցին։

«Եթե խոսքը լիցենզավորված կազմակերպության մասին է, որը գործում է բոլոր նորմերով, լիցենզիա տրվում է, բայց դուք նշում եք առանձին անհատներ, մենք անհատների աշխատանքի և առհասարակ վերահսկաման որևէ գործառույթ չենք իրականացնում, մենք վերահսկողություն չենք իրականացնում։ Իսկ վերահսկողության համար տեսչական մարմին դիմեք, որովհետև այլ խնդիր է, եթե նույնիսկ լիցենզիա ունեն և գործում են, բայց խախտումներով են գործում»,- հայտնեցին առողջապահության նախարարությունից։

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից էլ չցանկացան հեռախոսով խոսել տվյալ ոլորտում արձանագրված խախտումների մասին՝ պահանջելով գրավոր հարցում։ Հարցման պատասխանը ստանալու դեպքում մենք այն կհրապարակենք

Ամենից շատ դիտված