Հայաստանում կարմրուկով հոսպիտալացված հիվանդներից 15-ը երեխաներ են. Ավանեսյան
copy image url

Հայաստանում կարմրուկով հոսպիտալացված հիվանդներից 15-ը երեխաներ են. Ավանեսյան

Ներքին 2 տարի առաջ - 12:56 06-03-2023
Մարտի 6-ի՝ առավոտյան ժամը 11։00-ի դրությամբ գրանցվել է կարմրուկով հաստատված 20 դեպք, որոնցից 19-ը հոսպիտալացված են, մեկն արդեն դուրս է գրվել։ Բոլոր պացիենտների վիճակը միջին ծանրության է, նրանք գտնվում են բժշկական թիմի խիստ հսկողության տակ։ Ընդհանուր հիվանդներից 15-ը երեխան են, 5-ը` մեծահասակներ։ Այս ամսին այսօր ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ ընդգծելով, որ շատ կարևոր է, որ հանրությունը տեղեկանա կարմրուկի ախտանշանների մասին և դրանց ի հայտ գալուց անմիջապես հետո դիմի բժշկի։

«Մեր հետազոտությունները ցույց են տալիս, որ կարմրուկի առաջին դեպքը Հայաստան է ներթափանցել արտերկրից։ Հիվանդը եղել է երեխա, որից հետո վարակվել են նաև այլ անձինք»,- ասաց նախարարը։

Ավանեսյանը նշեց, որ իր գլխավորությամբ ստեղծել է աշխատանքային խումբ, որն իրականացնում է վարակիչ հիվանդությունների հակազդման պլանով նախատեսված միջոցառումներ։ Նաև որոշակի փոփոխություններ են իրականացվում ազգային օրացույցով սահմանված պատվաստումներն ակտիվացնելու համար։

«Շատ կարևոր է կարմրուկի վաղ հայտնաբերումը, կոնտակների շրջանակի հստակ պարզաբանումը և 72 ժամվա ընթացքում կոնտակտավորների կանխարգելիչ պատվաստումը, նրանց մեկուսացումը»,- ասաց նախարարը։

«Պատվաստումն իրականացվում է երկու դեղաչափով. Առաջինը՝ մեկ տարեկան երեխաներին, իսկ երկրորդը՝ 4-6 տարեկանում: Երկու դեղաչափով պատվաստված լինելու պարագայում վարակման հավանականությունը գրեթե բացառվում է: Այս պահին իրականացնում ենք աշխատանքներ՝ պոլիկլինիկաների, ամբուլատորիաների հետ, վերհանելու պատվաստումները բաց թողած բնակչության ցուցակները և նրանց հետ անհատապես աշխատանքներ տանելու, որպեսզի ընդգրկվեն պատվաստումների մեջ, որպեսզի կանխեն ռիսկի խմբում գտնվողների հիվանդանալը, որոնք այս պահին չեն կարող պատվաստվել: Խոսքը մեկ տարեկանից ցածր երեխաների մասին է»,- նշեց Անահիտ Ավանեսյանը:

Նախարարը հիշեցրեց, որ Հայաստանում կարմրուկի վերջին բռնկումը եղել է 2006-2007 թվականներին, և երկիրն ունի այն փորձը, որն անհրաժեշտ է հիվանդության բռնկումը կանխարգելելու, զսպելու համար։

Ավանեսյանն շեշտեց, որ այս պահին համավարակի կամ համաճարակի մասին խոսք չկա և «նման սցենարներ հորիզոնում չեն երևում»։


Ամենից շատ դիտված