Աներոջ կողմից սպանված փեսան եզդի էր, նոր էր ամունացել. նոր մանրամասներ
copy image url

Աներոջ կողմից սպանված փեսան եզդի էր, նոր էր ամունացել. նոր մանրամասներ

Ներքին 2 տարի առաջ - 14:05 02-03-2023
«Ազգությամբ եզդի էր, նոր էր ամուսնացել, դեռ երեխաներ չուներ: Անշառ, աշխատող մարդ էր»: Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Արմավիրի մարզի Ջրառատ բնակավայրի վարչական ղեկավար Վանուշ Հայրապետյանը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ ոստիկանությունից հայտնել էին, որ Զովունու 45-ամյա բնակիչը, գնացել էր Ջրառատի Թումանյան փողոց՝ խնամու տուն՝ պարզաբանումների։

Ընտանեկան հարցերի շուրջ փեսայի հետ վիճել էր, ինչից հետո հետը բերած որսորդական հրացանից կրակել էր նրան։ 30-ամյա տղամարդը տեղում մահացել էր։

Հայրապետյանի փոխանցմամբ սպանվածի ընտանիքը միշտ համերաշխ է եղել. «Իրենց ընտանիքից երբեք ոչ ոք ձայն չի լսել, ոչ մի կռվի մեջ չեն հայտնվել, որ իրենց անունը շոշափվի: Իսկ թե ինչն է եղել վիճաբանության պատճառը տեղյակ չեմ: Ես էլ կարդացել եմ այն, ինչը գրված էր կայքերում»,- ասաց նա:

Ամենից շատ դիտված