Զելենսկին ցանկանում է հանդիպել Չինաստանի նախագահի հետ՝ պատերազմը դադարեցնելու չինական առաջարկները քննարկելու համար
copy image url

Զելենսկին ցանկանում է հանդիպել Չինաստանի նախագահի հետ՝ պատերազմը դադարեցնելու չինական առաջարկները քննարկելու համար

Արտաքին 2 տարի առաջ - 12:45 28-02-2023
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ցանկություն է հայտնել հանդիպել Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ՝ ռուս-ուկրաինական պատերազմի խաղաղ կարգավորման վերաբերյալ չինական առաջարկները քննարկելու համար։ Այս մասին տեղեկացնում է BBC-ն:

Զելենսկին ընդգծել է, որ Պեկինի ազդանշանն առաջարկ է առ այն, որ Չինաստանը ներգրավված է խաղաղության որոնման գործընթացում:

Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինգը արձագանքել է Զելենսկու հայտարարությանը՝ նշելով, որ Չինաստանի իշխանությունները անփոփոխ դիրքորոշում են որդեգրել ուկրաինական խնդրի նկատմամբ և կձգտեն այն լուծել խաղաղ ճանապարհով։ «Չինաստանը շատ հստակ և անդրդվելի դիրքորոշում ունի ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ։ Առանցքային գործոնը խաղաղ բանակցություններում առաջ շարժվելն է»,- ասել է նա։

Դիվանագետի խոսքով՝ Պեկինը մտադիր է օգնել ուկրաինական հակամարտության կարգավորմանը քաղաքական միջոցներով։ «Մենք կապի մեջ ենք համապատասխան կողմերից յուրաքանչյուրի, այդ թվում՝ Ուկրաինայի հետ»,- ընդգծել է պաշտոնյան։

Հիշեցնենք, ինչպես ավելի վաղ տեղեկացրել է Oragir.News-ը, Չինաստանը ռուս-ուկրաինական պատերազմի առաջին տարելիցի կապացկությամբ ճգնաժամի քաղաքական կարգավորման առաջարկներ է ներկայացրել։ Կարգավորման փաստաթուղթը հրապարակվել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության կայքում, և այն ներառում է 12 կետ՝ այդ թվում նաև ռազմական գործողությունների դադարեցման և հրադադարի հաստատման կոչը։ Չինաստանի ծրագիրը կոչ է անում նաև հարգել երկրների ինքնիշխանությունը:

Ամենից շատ դիտված