Մարտի 1-3-ը Երևանի տարբեր վարչական շրջաններում գործարկվելու են շչակներ, կլինի ցուցարական վարժանք
copy image url

Մարտի 1-3-ը Երևանի տարբեր վարչական շրջաններում գործարկվելու են շչակներ, կլինի ցուցարական վարժանք

Ներքին 2 տարի առաջ - 14:34 27-02-2023
Մարտի 1-ին՝ ժամը 16:00-ին Երևանի պետական համալսարանում անցկացվելու է «Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպումը և իրականացումը հակառակորդի հարձակման դեպքում» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրաշչակ: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանից:

Տեղեկացնենք նաև, որ քաղաքացիական պաշտպանության օրվան նվիրված միջոցառումների ընթացքում ս.թ. մարտի 1-3-ը մայրաքաղաքի Աջափնյակ, Ավան, Նոր Նորք, Մալաթիա-Սեբաստիա, Արաբկիր, Կենտրոն, Էրեբունի, Նուբարաշեն, Շենգավիթ, Դավթաշեն վարչական շրջանների տարբեր կազմակերպություններում նույնպես գործարկվելու են էլեկտրաշչակներ:

Ամենից շատ դիտված