Զորավար Անդրանիկը կնոջն ասել է ՝ձեռքիս ցուցամատը կտրել կտաս ու կուղարկես հայրենիք․ ֆիդայիները խոնարհվեցին Եռաբլուրում

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 23:25 25-02-2023
«Մեկ տոկոս հայեր են այսօր այցելել Զորավար Անդրանիկին։ Զորավարի ծնունդն է․ փառք ու պատիվ նրան,որովհետև շատ հայեր է փրկել։ Երանի շատ մարդ իմանա ու հարգի այս օրը»,-Անդրանիկ Օզանյանի՝ Զորավար Անդրանիկի ծննդյան առիթով՝ Եռաբլուրում գտնվող նրա հուշաքարի մոտ ասաց «Ֆիդայիներ» կառույցի նախագահ Սեյրան Չիլինգարյանը։

Չիլինգարյանը տարիներ շարունակ կազմակերպում է Զորավար Անդրանիկին նվիրված խոնարհման օր։ Ասում է, որ եթե չհարգենք ֆիդայիներին, մեր ներկան ու ապագան կասկածի տակ կդնենք։
Հայաստանի Հանրապետությունում Արցախի «Ֆիդայիներ» կառույցի ղեկավար Ռոման Բալայանը ներկայացրեց դրվագներ Անդրանիկ Զորավարի կյանքից։

Խոնարհման արարողությունը շարունակվեց «Զորավար Անդրանիկ» թանգարանում։ Հայրենասիրական երգերին ու պարերին զուգահեռ ցուցադրական մարտեր ներկայացրին «Ապագա զինվոր» կառույցի սաները:
Հայ ժողովրդի ազատագրման պայքարում մեծ ներդրում ունեցած զորավարը ցավոք մահացավ Հայաստանից հեռու։ Կյանքի վերջին տարիները Անդրանիկ Օզանյանն անցկացրել է Կալիֆորնիայի Ֆրեզնո քաղաքում: Առողջական խնդիրների պատճառով 1927-ին բժիշկները Անդրանիկին խորհուրդ են տալիս առողջարանային բուժում ստանալ:

Անդրանիկի կյանքը ուսումնասիրած որոշ պատմագիրներ վկայել են, որ Զորավարը մահվանից որոշ ժամանակ առաջ կնոջն ասել է հետևյալը.

«Մահվան համար չեմ ցավիր, կցավիմ, թե որքան ուրախ պիտի ըլլան թուրքերը: Մահս չեմ հոգար այլ գործս, որ կիսատ մնաց: Եթե այս անգամ ցավը զիս տանի, մարմինս օտար հողի վրա չթողուս, անպայման Հայաստան փոխադրեք։ Եթե զիս հայրենիք չընդունին, ձեռքիս ցուցամատը կտրել կուտաս եւ հոն կղրկես, տեղ մը թող թաղեն: Աս մատս շատ աշխատած է հայրենիքի համար եւ շատ հոգնած է, թող հայրենի հողին մեջ հանգստանա»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
23:27 Աշոտիկը «տաշի» է գոռում, Փաշինյանի դուստրն ու աներձագը՝ պարը վայելում. ինչպես է անցնում Լևոն Մկրտչյանի հարսանիքը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
13:35 Հատուկ և բացառիկ առաջարկներ Ակբա Լիզինգի կողմից
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
14:47 Ինչպես Հիսուսը խաչվեց, բայց հարություն առավ, այնպես էլ Արցախը հարություն կառնի
13:00 Քանի էս ընդդիմությունն է, Նիկոլը 2026-ին էլ կընտրվի. հարցում Գյումրիում
11:46 «Փող ուտելն» ինձ համար կարմիր գիծ է, դա նշանակում է դավաճանել ժողովրդին․ Շենգավիթի թաղապետ