Տվյալ խմբաքանակի թթվասերը հետ է կանչվել բոլոր խանութներից և վերացվել. «Ապարանի Պանրի Գործարան»
copy image url

Տվյալ խմբաքանակի թթվասերը հետ է կանչվել բոլոր խանութներից և վերացվել. «Ապարանի Պանրի Գործարան»

Ներքին 2 տարի առաջ - 16:24 25-02-2023
«Մենք պատճառաբանել ենք խախտումները: Տվյալ խմբաքանակը հետ է կանչվել բոլոր խանութներից և վերցավել»: Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց «Ապարանի Պանրի Գործարան» ՓԲԸ-ի աշխատակիցը:

Հիշեցնենք, որ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը տուգանել է «Արզնի Կաթնամթերք» ՍՊԸ-ին և «Ապարանի Պանրի Գործարան» ՓԲԸ-ին բուսական յուղի առկայությամբ ապրանքները որպես թթվասեր մակնշելու և իրացնելու համար։

«Մեր արտադրանքը ցածր յուղայնությամբ է, տեխնիկական պայմաններով էլ յուղայնությունը համարվում է 1%-ից մինչև 2.4%-ը, մերը պետք է 1.5 լիներ 1.3 է եղել: Մենք ավելի շատ բարձր ենք տալիս քան թե ցածր»,-ասաց նա:

Oragir.News-ը փորձեց լսել նաև «Արզնի Կաթնամթերք»-ի տեսակետը, սակայն մեզ այդպես ստույգ պատասխան չտրվեց: Աշխատակիցը ով պատասպանեց մեր զանգին, ասաց, որ մեզ հետ ավելի ուշ կապ կհաստատեն, բայց այդպես էլ չկապվեցին:

Հիշեցնենք, որ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հասարակության մոլորեցման դրսևորումներով անբարեխիղճ մրցակցության համար պատասխանատվության միջոցներ էր կիրառել «Արզնի Կաթնամթերք» ՍՊԸ-ի և «Ապարանի Պանրի Գործարան» ՓԲԸ-ի կողմից արտադրված բուսական յուղի առկայությամբ ապրանքները որպես թթվասեր մակնշելու և իրացնելու համար։

Տնտեսավարող սուբյեկտներն ընդունել են իրենց վերագրվող իրավախախտումների փաստը և միջնորդել են կիրառել արագացված վարույթներ։

Ամենից շատ դիտված