Այն մարդիկ, որոնք հեռացրին Ռուբեն Վարդանյանին, ուզում են գնալ զիջումների․ Արթուր Խաչիկյան

Ներքին 2 տարի առաջ - 12:48 25-02-2023
«Պարոն Վարդանյանը որոշել է պայքարել մինչև վերջ՝ մինչև Արցախի անկախություն, և նրան Ադրբեջանի պահանջով հեռացրին։ Փաստորեն դա կարող է նշանակել, որ այն մարդիկ, որ դա արեցին, ուզում են գնալ զիջումների։ Իսկ թե նրանք ինչ են զիջելու, չգիտեմ։ Իհարկե կարգավիճակ ստանալ նրանք չեն կարող»։ Այս մասին Oragir.News-ի հարցին ի պատասխան, թե ինչ զարգացումներ է պետք ակնկալել Արցախում և արդյոք Ալիևի ակնկալած երկխոսությունը Ադրբեջանի և Արցախի միջև կարող է որևէ դրական արդյունքի բերել, ասաց քաղաքագետ Արթուր Խաչիկյանը։

«Ալիևին կարելի է հասկանալ․ նա մեծացել է այն ժամանակ, երբ իրենց ստորացված է զգացել, քանի որ մենք հաղթել էինք 1994 թ․, և նա մեզ ատում է։ Նա հնարավորությունը բաց չի թղնի այդ հարցը լուծել նույն ձևով, ինչպես լուծվեց արևմտահայության հարցը Թուքրիայում։ Եթե նա կարողանա վերահաստատել Արդբեջանի վերահսկողությունը Արցախում, նա միանգամից կփոխի դեմոգրաֆիկ բալանսը, այնտեղ կգան ադրբեջանցիներ, հայերի մի մասը կտեղահանվի, մի մասը կցեղասպանվի, մի մասը, հնարավոր է, մնա, բայց դա կլինի փոքրամասնություն, որոնց լավագույն դեպքում հնարավորություն կտան խոսել հայերեն»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
13:35 Հատուկ և բացառիկ առաջարկներ Ակբա Լիզինգի կողմից
14:47 Ինչպես Հիսուսը խաչվեց, բայց հարություն առավ, այնպես էլ Արցախը հարություն կառնի
13:00 Քանի էս ընդդիմությունն է, Նիկոլը 2026-ին էլ կընտրվի. հարցում Գյումրիում
11:46 «Փող ուտելն» ինձ համար կարմիր գիծ է, դա նշանակում է դավաճանել ժողովրդին․ Շենգավիթի թաղապետ
12:37 Հայտնի են ավելի քան 100 հազար ռուս զինվորների անունները, որոնք զոհվել են ուկրաինական հակամարտությունում. BBC