Շատ դժվարություններ են մեզ սպասվում, բայց մենք կհասնենք հաջողության․ Ռուբեն Վարդանյան

Ներքին Խոսք Տեսանյութ 2 տարի առաջ - 11:39 24-02-2023

«Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հրամայականը» գիտագործնական համաժողովին օնլայն մասնակացում էր նաև Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ով իր բացման խոսքում ասաց.

«Ես ուզում եմ՝ բոլորիդ ողջունեմ և ասեմ, որ իսկապես համընկել է Արցախի շարժման 35 ամյակը և այսօրվա իրավիճակը նորից մեզ բերել է շատ լուրջ դիրքորոշման և մեր մեջ ուժ ու ոգի գտնելու գաղափարին։ Որովհետև ես վստահ եմ, որ Արցախի անկախությունը գալիս է առաջին հերթին ոչ թե միայն միջազգային կազմակերպությունների դա ընդունելուց, այլ մեր մեջի ցանկությունից, էդ պայքարը, որ մենք դրա համար պատրաստ ենք ամեն ինչ անել։ Ես վերջին վեց ամիսը գտնվում եմ Արցախում և կարող եմ վստահեցնել, որ արցախցիները մեծամասնությամբ էդպես են մտածում, իրենք իրենց չեն տեսնում այլ տարբերակում, բացի անկախ լինելուց»։

Ըստ Վարդանյանի՝ մարդիկ կորցրել են հավատը առաջին հերթին իրենց նկատմամբ, հավատը՝ դեպի արդարություն, հավատը՝ դեպի ղեկավարություն և հավատը՝ դեպի ապագան։

«Եթե դու չունես այդ չորս հավատը, շատ դժվար է պայքարել։ Ինձ թվում է՝ մենք կանգնած ենք շատ լուրջ գործողությունների առջև, որովհետև ինչպես 88 թվականին Արցախում, երբ որ սկսվեց շարժումը, մենք ոչ թե միայն քննարկում էինք Արցախի անկախության հարցը, մենք քննարկում էինք մեր արժեքները, մեր սկզբունքները, ո՞վ է հայը, ինչի՞ն ենք մենք պատրաստ, ինչի՞ն պատրաստ չենք։ Ինձ թվում է՝ դա շատ կարևոր հարցեր են, որին չպատասխանելով, մենք չենք կարողանա շարունակել մեր ճանապարհը։

Էդպես է ստացվել, որ մենք ունենք անկախ Հայաստան, որը որպես պետություն կայացած է արդեն 30 տարի, մենք ունենք Սփյուռք, մենք հիմա ունենք Արցախում ապրող 120.000 հայ, որոնք ուզում են միանալ Հայաստանին, միևնույն ժամանակ մենք ունենք խնդիր, որ էս իրավիճակում առաջին քայլը, որ մենք պետք է անեցնենք, դա Արցախի անկախությունն է և Արցախի ինքնորոշման ճանապարհը վերջացնելը. մենք մեր որոշումը արդեն կայացրել ենք դեռ շատ վաղուց»։

Վարդանյանը վստահ է, որ այս ճանապարհի բոլոր դժվարությունները մենք կարող ենք հաղթահարել միայն մի դեպքում, երբ, որ գործն անենք ամեն օր, քանի որ սա հայկական ամենակարևոր հարցն է։

«Մենք ունենք խորքային խնդիրներ և սուբյեկտիվության հետ կապված հարցեր, և անվտանգության, և տնտեսական, և սոցիալական զարգացման հարցերում, և պետական կառավարման մեջ, և ամենակարևորը գաղափարախոսության մեջ։ Անցնելով այս վեց ամսվա ճանապարհը, ունենալով նոր փորձ՝ ես ասեմ, որ վստահ եմ, որ մենք ունենք խորքային հիմքեր, որ Արցախը մնալու է հայկական, Արցախը մնալու է անկախ և Արցախը չի հանձնվելու և մյուս կողմից ես տեսնում եմ էն հիվանդությունները, որ մենք ունենք մեր մեջ և մեր առաջին թշնամին մենք ենք, ոչ թե մեր դրսի թշնամին է։

Մենք, որ չենք հասկանում, որ ուղղակի ապրելով ամենօրյա կյանքով չի ստացվելու փոխել էն, ինչ որ մենք վստահ ենք պետք է անել և անել արագ։ Ես վստահ եմ, որ եթե մենք մեր մեջ չգտնենք այդ անկեղծության գաղափարը, էդ ուժը միացման և հասկանալով, որ լինելով տարբեր մարդիկ, ունենալով անցած տարբեր ճանապարհ, տարբեր մոտեցումներ ունենալով, Արցախի շուրջ մենք բոլորս պետք է միավորվենք, որովհետև Արցախը մեր արմատային կետերից մեկն է հայկական աշխարհում և մենք իրավունք չունենք իրեն կիրցնելու»։

Վարդանյանն ասաց, որ նայելով 88 թվականին, շատ է լսել տարբեր պատմություններ, տարբեր մարդկանց մասին, որոնք սկսել են էդ շարժումը, որոնք շարունակել են էդ շարժումը։

«Մի բան է տարբերվում էն ժամանակից ու էս ժամանակից։ Էն ժամանակ մարդիկ և հավատում էին, և պատրաստ էին ամեն օր իրենց օրվա 24 ժամը նվիրել Արցախի անկախությանը։ Եկեք նույն բանը անենք, եկեք հասկանանք, որ առանց դրա ոչ մի բան չի փոխվելու, ոչինչ չենք կարող իրականացնել։ Չնայած շատ դժվարություններ են մեզ սպասվում, բայց մենք կհասնենք հաջողության։

Շնորհակալություն»,- իր խոսքը եզրափակեց Ռուբեն Վարդանյանը

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
14:47 Ինչպես Հիսուսը խաչվեց, բայց հարություն առավ, այնպես էլ Արցախը հարություն կառնի