Ադրբեջանում գողացել են Գյոյգոլի (Գետաշեն-խմբ) և Գորանբոյի (Շահումյան-խմբ) շրջաններն իրար կապող երկաթե կամուրջը։ Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական Minval.az լրատվականը։
Ադրբեջանի ներքին գործերի նախարարության փոխանցմամբ՝ ոստիկանության Գյոյգոլի շրջանային ծառայությունը տեղեկություն է ստացել, որ գողացել են շրջանի Չայլի գյուղը Գորանբոյի շրջանի Յոլգուլուլար գյուղի հետ կապող երկաթե կամուրջը։
Գողությունը կատարելւ կասակածանքով ոստիկանության աշխատակիցները բերման են ենթարկել Շամքիրի շրջանի բնակիչներ Իլքին Քամալզադեին, Խայալ Ալիևին, Էլգուն Մամեդովին և Գորանբոյի շրջանի բնակիչ Շուքյուր Բաբաևին։ Վերջիններս խոստովանել են, որ իրենք են ապամոնտաժել գյուղերը միացնող կամուրջը՝ այն հետագայում վաճառելու նպատակով։
Ներկայումս դեպքի առթիվ Ադրբեջանի ոստիկանության Գյոյգոլի շրջանային բաժնում հետաքննություն է ընթանում։