Ռուսաստանին պատերազմի դաշտում հաղթելն անհնար է. Պուտին
copy image url

Ռուսաստանին պատերազմի դաշտում հաղթելն անհնար է. Պուտին

Արտաքին 2 տարի առաջ - 17:20 21-02-2023
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ նախորդ դարի 30-ական թվականներին Գերմանիայում նացիստների համար Արևմուտքը գործնականում բացեց իշխանության ճանապարհը, իսկ ներկայումս նրանք «հակառուսաստան» են ստեղծել Ուկրաինայում։ Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին Պուտինն ասել է Ռուսաստանի Դաշնային ժողովին ուղղված իր ուղերձում։

Պուտինը շեշտել է, որ այդ ամենն իրականացվել է բացառապես Ռուսաստանից տարածքներ կորզելու համար։ Նրա խոսքով՝ արևմտյան քաղաքական գործիչներին չի հետաքրքրում, թե ում վրա խաղադրույք կատարել Ռուսաստանի դեմ պայքարում, կարևորը՝ կատարեն իրենց կամքը:

««Հակառուսաստան» նախագիծը Արևմուտքի ռևանշիստական քաղաքականության մի մասն է, որի գաղափարը մեկն է՝ Եվրոպայում պատերազմ հրահրել ուրիշի ձեռքերով։ Մենք Ուկրաինայի ժողովրդի հետ պատերազմի մեջ չենք, նրանք իրենք են դարձել Կիևի ռեժիմի պատանդը»,- ասել է Պուտինը։

Ինչ վերաբերում է արևմուտքի կողմից Կիևին զենքների մատակարարմանը, Պուտինը շեշտել է, որ որքան շատ հեռահար համակարգեր գան Ուկրաինա, այնքան Ռուսաստանը ստիպված կլինի հեռացնել սպառնալիքն իր սահմաններից։ Նա նշել է, որ արևմուտքը մտադիր է լոկալ հակամարտությունը տեղափոխել գլոբալ առճակատման փուլ։

Պուտինի համոզմամբ՝ Ռուսաստանին պատերազմի դաշտում հաղթելն անհնար է, հետևաբար ավելի ու ավելի ագրեսիվ տեղեկատվական հարձակումներ են իրականացվում: «Նրանք անընդհատ ստում են, չեն դադարեցնում հարձակումները մեր մշակույթի, Ռուս ուղղափառ եկեղեցու վրա»,- եզրափակել է նա։