Վահագն Խաչատուրյանը ողջունել է ԵՄ երկարաժամկետ առաքելության տեղակայումը Հայաստանում
copy image url

Վահագն Խաչատուրյանը ողջունել է ԵՄ երկարաժամկետ առաքելության տեղակայումը Հայաստանում

Ներքին 2 տարի առաջ - 17:08 20-02-2023
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ողջունել է ԵՄ երկարաժամկետ առաքելության ժամանումը Հայաստան:

Նա Twitter-ի իր միկրոբլոգում գրել է. «Ջերմ բարի գալուստ ԵՄ 100 հոգանոց առաքելությանը եւ նրա տեղակայմանը Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանի երկայնքով:

Խորին շնորհակալություն ԵՄ-ին և անդամ երկրներին Հայաստանի հետ ամուր համերաշխություն դրսևորելու համար։

Մոնիտորինգային առաքելության տեղակայումը պետք է դեր խաղա դեէսկալացիայի և տարածաշրջանում կայունության և, ի վերջո, խաղաղության հաստատելու հարցում»:

Ձեզ գուցե հետաքրքրի