ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողներն այցելել են Ջերմուկ քաղաքում ադրբեջանական ագրեսիայի հետևանքով տուժած վայրեր
copy image url

ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողներն այցելել են Ջերմուկ քաղաքում ադրբեջանական ագրեսիայի հետևանքով տուժած վայրեր

Ներքին 2 տարի առաջ - 19:35 18-02-2023
Ջերմուկում են փաստահավաք առաքելությամբ Հայաստանի Հանրապետություն ժամանած Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողները`ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի, պատգամավորների և Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի ուղեկցությամբ:Հայտնում են Ջերմուկի քաղաքապետարանից։

Այցի շրջանակներում Ջերմուկ համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Սարգսյանի և բարձրաստիճան զինվորականների ուղեկցությամբ պատվիրակության անդամները այցելել են`Ջերմուկ առողջարանային քաղաքում ադրբեջանական ագրեսիայի հետևանքով տուժած վայրեր, ներկայացվել է ստեղծված իրավիճակը:

Ամենից շատ դիտված