15 բնակարանների բանալիներ են տվել, սակայն պարզվել է՝ կամ հասցեները գոյություն չունեն, կամ բնակվում են սեփականատերերը

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 16:20 17-02-2023
Ինչպես արդեն հայտնել ենք, ՊՆ նախկին շենքում բնակվող քաղաքացիները՝ մոտավորապես 150 ընտանիք, գիշերել են բաց երկնքի տակ: Երեկ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից մոտեցել են իրանց, քաղաքի տարբեր հատվածներում գտնվող 15 բնակարանների բանալիներ են տվել։

ՊՆ նախկին շենքի բնակիչներից մեկը, սակայն, Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ երբ առավոտյան փորձել է գտնել այդ հասցեն, հասկացել է, որ այնտեղ սեփականատերերն են բնակվում, կամ հասցեն գոյություն չունի, որովհետև նշված վարչական տարածքում պարզվում է նամն անունով փողոց չկա։

Հիշեցնենք, որ փետրվարի 16-ին առավոտյան ոստիկանները մտել են Աշտարակի խճուղու վրա գտնվող Պաշտպանության նախարարության նախկին շենք, որտեղ բնակվում են նաև ազատամարտիկների ընտանիքներ։ Բնակիչների խոսքով՝ ոստիկաններն իրենց ուժով հանել են շենքից՝ ասելով, որ շենքում անօրինական են բնակվում:

Ամենից շատ դիտված