ԵՄ առաքելությունը փետրվարի 20-ին կտեղակայվի հայ-ադրբեջանական սահմանին, Գերմանիան նույնպես ներգրավված կլինի առաքելությունում
copy image url

ԵՄ առաքելությունը փետրվարի 20-ին կտեղակայվի հայ-ադրբեջանական սահմանին, Գերմանիան նույնպես ներգրավված կլինի առաքելությունում

Արտաքին 2 տարի առաջ - 00:42 16-02-2023
ԵՄ դիտորդական առաքելությունը փետրվարի 20-ին կտեղակայվի և իր գործունեությունը կսկսի հայ-ադրբեջանական սահմանին։ Այս մասին տեղեկացնում ԵՄ մամուլի ծառայությունը։

Հաղորդվում է, որ Գերմանիան նույնպես կմասնակցի դիտորդական առաքելությանը։ Գերմանիայի դաշնային կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Հեբեշտրեյտը հայտարարել է, որ առաքելությունում Գերմանիան ներկայացված կլինի առավելագույնը 15 ոստիկանով:

Գերմանայի կառավարությունը նաև առաջարկել է ուղարկել քաղաքացիական փորձագետների:

ԵՄ առաքելության կազմում ընդհանուր առմամբ ներգրավված կլինեն շուրջ 100 կին և տղամարդ՝ Գերմանիայի դաշնային ոստիկանության սպայի գլխավորությամբ:

Հիշեցնենք, որ հայ-ադրբեջանական սահմանին այս առաքելությունը տեղակայվում է երկու տարի ժամկետով, որի նպատակը հրադադարի ռեժիմի մոնիթորինգ իրականացնելն է և Հայաստանի ու Ադրբեջանի միջև վստահության ամրապնդմանն աջակցելը։ ԵՄ մանդատի համաձայն` առաքելության նպատակն է նաև սահմանին ապրող բնակչության համար ռիսկերի նվազեցումն ու այդ կերպ երկրների հարաբերությունների կարգավորմանը նպաստելը:

Ամենից շատ դիտված