Աբովյանում հայտնի «Սիրիուս» գործարանում խառատի հաստոցի մոտ ընկած վիճակում հայտնաբերվել է տղամարդու դի․ shamshyan.com
copy image url

Աբովյանում հայտնի «Սիրիուս» գործարանում խառատի հաստոցի մոտ ընկած վիճակում հայտնաբերվել է տղամարդու դի․ shamshyan.com

Ներքին 2 տարի առաջ - 23:01 15-02-2023
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ փետրվարի 15-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի «Սիրիուս» գործարանի տարածքում գործող արհեստանոցում տղամարդու դի կա։

Ժամանել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Արթուր Զոհրաբյանը, ոստիկանության Կոտայքի բաժնի պետ Վարդան Խաչատուրյանը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի գլխավորությամբ։

Արհեստանոցում հայտնաբերել են նշված գործարանի աշխատակից՝ 72-ամյա Վ. Ա-ի դին՝ խառատի հաստոցի մոտ ընկած վիճակում, բազմաթիվ կոտրվածքներով։

Ըստ նախնական տեղեկությունների, պարզվել է, որ մահացածը խառատի հաստոցի վրա աշխատելիս խախտել է աշխատանքային անվտանգության կանոնները, ինչի հետևանքով էլ ստացած մարմնական վնասվածքներից մահացել է։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված