Իշխանական խմբակցության պատգամավորները, որոնցից շատերը մինչև հեղափոխությունը հայտնի էին որպես փաբերում «նիսյա» գարեջուր խմողներ, ու ժամանակին խելոք տուն էին գնում՝ գումար չունենալու պատճառով, հիմա արդեն ֆինանսապես կայուն վիճակում են, տարբեր ճոխություններ են իրենց թույլ տալիս, գնում տարբեր երկրներ, շքեղ մեքենաներ վարում, առանձնատներ ու անշարժ գույքեր ձեռք բերում, տարբեր հաճույքների տրվում, բայց անձնական կյանքում շատերը ամուսնալուծվածի կարգավիճակում են, հավանաբար՝ ընտանիքին շատ ժամանակ չտրամադրելու պատճառով։
Օրինակ, Նիկոլ Փաշինյանի աներձագ դերասանը՝ Հրաչյա Հակոբյանը, բաժանված է կնոջից՝ դերասանուհի Մարիամ Արիստակեսյանից, համատեղ ունեն երկու երեխա։ Եթե նախկինում Հակոբյանն էժանագին սերիալներում նկարահանվելով իրեն կարող էր թույլ տալ հանգստանալ Իջևանի սարերում, ապա այսօր նա երեխաների հետ մեկնում է ԱՄՆ՝ հանգիտն անցկացնելու:
Հետաքիրքիր է նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ընտանեկան կարգավիճակը. նախկինում արդեն մեկ անգամ ամուսնալուծված Սիմոնյանը, մեր տեղեկություններով, չի ապրում իր ներկայիս կնոջ՝ «Ֆրի նյուզ» կայքի խմբագիր Մարիամ Մարգարյանի հետ, ումից երկու զավակ ունի։

Նույն ճակատագիրն ունի ՔՊ-ական պատգամավոր Քրիստինե Պողոսյանը, ով ամուսնալուծվել է պատգամավոր դառնալուց հետո։
ՔՊ-ական պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանը, ով ունի երկու զավակ, նույնպես ամուսնալուծվել է։
Նույն կարգավիճակում են նաև նախկինում դիջեյությամբ գումար վաստակող Էդուարդ Աղաջանյանը, որի կինը Նիկոլի Փաշինյանի նախկին օգնական Մանե Գրիգորյանն է։

Էլեկտրոնային կայքի համակարգողի օգնականից ՏԿԵ նախարար դարձած Հակոբ Սիմիդյան, ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյան և իհարկե եզդի պատգամավոր, ՔՊ-ական Ռուստամ Բաքոյանը, ով թեև պաշտոնապես ամուսնացած չէր, բայց իր սիրելիի հետ երկար տարիներ միասին էին ապրում։



Չնայած նրան, որ հարյուր հազարավոր ՀՀ քաղաքացիներ քաղցած են քնում, իսկ Փաշինյանն ու նրա մերձավորներ վայելում են կյանքը, 2018թ.-ի «գունավոր հեղաշրջման» արդյունքում ՀՀ-ում բարելավվել է միայն նրանց ֆինանսական վիճակը, բայց փաստորեն՝ տուժել անձնական կյանքը։ Փաստորեն իշխանություն ունենալը տուն է քանդում։