18-ամյա Անին Եռաբլուր գալիս է հաճախակի։ Ծնվել է Երևանում, ապա ընտանիքի հետ միասին տեղափոխվել են Ռուսաստանի Դաշնություն։ Անին երազել է հայրենիք վերադառնալու մասին։ Մեկ տարի առաջ ընտանիքով վերադարձել են։ Անի Սարգսյանի համար կարևոր էր հայրենիքում ապրելը։ Առավոտյան գալիս է Եռաբլուր, հերոսների շիրիմներին դրված չորացած ծաղիկներն է հավաքում, խնկարկում է, զրուցում ու հետո գնում համալսարան։
Օragir․News-ի հետ զրույցում ասաց, որ Հայ-rուսական համալսարանում է սովորում, լեզվաբան է դառնալու։
«Ես գալիս եմ պատահական օրերի, ու զինվորի հիշատակի օր է լինում։ Երևի կատարվողը ճիշտն է։ Հանդիպում եմ տարբեր մարդկանց և փորձում եմ իմ պարտքը կատարել մեր հերոսների հանդեպ»,-ասում է։
Հուզվում է, չի ցանկանում երկար խոսել։ Նժդեհին է հիշում և խորհուրդ տալիս երիտասարդներին․ «Երբ ժողովրդի մեջ ցեղը չի շնչում, նա ծալում է արծվի իր թևերը»:
Լուսին Ղազարյան