Թեհրանը հայտնում է, որ 90 երկիր ցանկանում է իրանական ԱԹՍ-ներ ձեռք բերել
copy image url

Թեհրանը հայտնում է, որ 90 երկիր ցանկանում է իրանական ԱԹՍ-ներ ձեռք բերել

Արտաքին 2 տարի առաջ - 19:15 09-02-2023
Իրանի Իսլամական Հանրապետության հետախուզության նախարարի խորհրդականը հայտարարել է, որ ներկայումս 90 պետություն ձգտում է իրանական արտադրության անօդաչու թռչող սարքեր ձեռք բերել։ Այս մասին տեղեկացնում է իրանական Mehr լրատվական գործակալությունը։

Իրանի հետախուզության նախարարի խորհրդականը, ով նաև հետախուզության նախարարության քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավարն է, ասել է, արևմտյան երկրները և ամբարտավան տերությունները չեն կարող հանդուրժել այս փաստը։

«Այսօր տարածաշրջանում Իրանի պաշտպանական հեղինակությունը չի կարող հանդուրժվել արևմտյան երկրների, ԱՄՆ-ի և Սիոնիստական ​​ռեժիմի կողմից»,- ասել է իրանցի պաշտոնյան։

Վերջինս հավելել է, որ Իրանի հակառակորդները փորձել են վնաս պատճառել երկրին՝ դիմելով հաքերային հարձակումների և վնասելով բանկային վճարային համակարգերն ու բենզալցակայանները։

«Իրանը լուծեց խնդիրները ամենակարճ ժամանակում և թույլ չտվեց թշնամիներին հասնել իրենց նպատակներին»,- եզրափակել է նա։

Ամենից շատ դիտված