Ձեր ստերը չեն շեղի միջազգային հանրությանը․ Մարուքյանն՝ ադրբեջանական լրատվամիջոցների տարածած ապատեղեկատվության մասին
copy image url

Ձեր ստերը չեն շեղի միջազգային հանրությանը․ Մարուքյանն՝ ադրբեջանական լրատվամիջոցների տարածած ապատեղեկատվության մասին

Միտք Ներքին 2 տարի առաջ - 11:24 09-02-2023
Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը «Թվիթեր»-ի իր էջում անդրադարձել է ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված ապատեղեկատվությանը։

«Չունենալով այլ անելիք՝ ադրբեջանական մեդիան հերթական սուտն է տարածում, թե Հայաստանն ու Իրանը պատրաստվում են գրոհել Լաչինի միջանցքը, որը շրջափակված է արդեն 60 օր։ Ադրբեջանը պետք է ապաշրջափակի Լաչինի միջանցքը, քանի որ այն արգելափակել է էթնիկ զտումների համար: Ձեր ստերը չեն շեղի միջազգային հանրությանը»,- գրել է Մարուքյանը:

Հիշեցնենք, որ երեկ ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություն են տարածել, թե Հայաստանն ու Իրանը պատրաստվում են հարձակման Լաչինի և Կուբաթլիի ուղղությամբ: Հայաստանի պաշտպանության նախարարությունն ու ազգային անվտանգության ծառայությունը հերքել էին ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկությունը՝ այն որակելով բացարձակ սուտ:

Ամենից շատ դիտված