Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 107 ավտոմեքենա և օգնություն ցուցաբերել 262 քաղաքացու
copy image url

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 107 ավտոմեքենա և օգնություն ցուցաբերել 262 քաղաքացու

Ներքին 2 տարի առաջ - 09:35 08-02-2023
Փետրվարի 7-ին ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 40 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Արագածոտնի մարզի Ապարան, Թալին քաղաքներում, Արագած, Ռյա Թազա գյուղերում, Լոռու մարզի Վանաձոր քաղաքում, Կոտայքի մարզի Ծաղկաձոր, Աբովյան, Հրազդան քաղաքներում, Շիրակի մարզի Գյումրի, Մարալիկ քաղաքներում, Ամասիա, Ախուրյան գյուղերում, Սյունիքի մարզի Կապան, Սիսիան քաղաքներում, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Ջերմուկ քաղաքներում, Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում:

Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 107 ավտոմեքենա և 262 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն:




Ամենից շատ դիտված